Ռազմականացման գլոբալ ինդեքսում Վրաստանը 49-րդ տեղում է, Հայաստանը՝ 3-րդ
Ռազմականացման գլոբալ ինդեքսում Վրաստանը 49-րդ տեղում է, Հայաստանը՝ 3-րդ

Ռազմականացման գլոբալ ինդեքսում Վրաստանը 154 երկրների շարքում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Համապատասխան հետազոտությունն ամեն տարի հրապարակում է Բոնում տեղակայված միջազգային կենտրոնը (BICC):

Հատկանշական է, որ նախորդ, 2018 թվականի հետազոտությունում, Վրաստանը 52-րդ հորիզոնականում էր:

Ռազմականացման գլոբալ ինդեքսի համաձայն, առաջին տեղում կրկին Իսրայելն է: 9 միլիոն բնակչություն ունեցող երկրում զինված ուժերը կազմում է 169 զինծառայող, դրան ավելանում է 465 հազար պահեստազոր: Ռազմական ծախսերը կազմում են Իսրայելի ՀՆԱ-ի 4,5%-ը:

Ցանկում Իսրայելին հաջորդում են Սինգապուրը և Հայաստանը: Հատկանշական է, որ Հայաստանը Եվրոպայում ամենառազմականացված երկրների թվում աաջատարն է: Առաջին հնգյակում են նաև Կիպրոսը և Հարավային Կորեան:

Վարկանիշում 6-րդ տեղում է Ռուսաստանը, որին հաջորդում են Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը:

Զեկույցի հեղինակները ծավալուն գրում են Ռուսաստանի, որպես աշխարհում խոշորագույն ռազմական ներուժ ունեցող երկրի մասին: Փաստաթղթում նշված է, որ վերջին տարիներին Ռուսաստանը արդիականացրել է ռազմական տեխնիկան, սակայն 2016-2018 թթ. ռազմական ծախսերը 82,6 միլիարդ դոլլարից կրճատվել է մինչև 64,2 միլիարդ դոլլար:

Վարկանիշում ԱՄՆ-ը զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը, Չինաստանը 94-րդ տեղում է, Թուրքիան՝ 19-րդ: