Սոզար Սուբարի. Փաստացի, ընդդիմությունն այսօր խոստովանեց, որ ընտրությունները չեն կեղծվել, և մտնում է խորհրդարան
Սոզար Սուբարի. Փաստացի, ընդդիմությունն այսօր խոստովանեց, որ ընտրությունները չեն կեղծվել, և մտնում է խորհրդարան

Համոզված եմ, որ ընտրությունները չեն կեղծվել: Եթե կեղծվել են, մեր խոստումն ուժի մեջ է մնում, որ կրկին ընտրություններ կնշանակվեն, եթե մեկ տոկոսը գերազանցի, – ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին:

Նա ասաց, որ ընդդիմությունը խոստովանել է, որ ընտրությունները չեն կեղծվել:

«Փաստացի, ընդդիմությունն այսօր խոստովանեց, որ ընտրությունները չեն կեղծվել, և մտնում է խորհրդարան: Գուցե այս հարցն այնքան արդիական չէ, որքան վեց ամիս առաջ: Այն այլևս չպետք է արդիական լինի, քանի որ պարզվեց, որ «Արդար ընտրությունները» կամա-ակամա կեղծել է զուգահեռ հաշվարկը, բայց ամբողջ Վրաստանի համար կարևոր կլինի տեսնել արդյունքները ուղիղ եթերով, որպեսզի բոլորս համոզվենք՝ կեղծվել է, թե՞ ոչ: Համոզված եմ, որ ընտրությունները չեն կեղծվել: : Եթե կեղծվել են, մեր խոստումն ուժի մեջ է մնում, որ կրկին ընտրություններ կնշանակվեն, եթե մեկ տոկոսը գերազանցի», – ասաց Սուբարին: