Սկսում ենք խորհրդարանի պիկետավորումը. Գրիգոլ Վաշաձե
Սկսում ենք խորհրդարանի պիկետավորումը. Գրիգոլ Վաշաձե

Մենք ոչ մի տեղ չենք շարժվում, սկսում ենք խորհրդարանի պիկետավորումը»,- այս մասին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության լիդեր, Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է խորհրդարանի շենքի առջև ընթացող հանրահավաքին ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Գրիգոլ Վաշաձեն, խորհրդարանը ամբողջովին կորցրել է իր լեգիտիմությունը:

«Վերջ: Երբ երկրի ոչ ֆորմալ կառավարիչը մեզ ասում է, որ ինձ չի հետաքրքրում՝ ժողովուրդը, ընդիմությունը, ոչկառավարական կազմակերպությունները, մենք պետք է օգտվենք սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված բոլոր արմատական ​​գործիքներից, որպեսզի Վրաստանը վերադարձնենք մեր քաղաքացիներին: Ցանկանում եմ դիմել պաշտոնյաներին, այժմ նստեք և «Յութուբում» սկսեք նայել Նյուրնբերգի գործընթացը: Հիլթերը մեզ կարգադրել է և արել ենք, դա ձեզ մոտ չի ստացվի: Մի փորձեք ամեն ինչում մեղադրել Բիձինա Իվանիշվիլիին, քանի որ դուք, որպես պատգամավորներ, որպես կառավարության անդամներ և պաշտոնյաներ նույնպես պատասխանատվության կենթարկվեք, գոնե բարոյական»,- ասել է Գրիգոլ Վաշաձեն:

Թողնել մեկնաբանություն