Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի
Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Լրատվությունն այս մասին Սի Էն Էն հեռուստատեսությունը տարածում է տեղական մամուլին հենվելով: Տուժել է 500 մարդ:
Կոորդինացված հարձակումների շարքը Շրի Լանկայում տեղի է ունեցել ապրիլի 21-ին: Պայթյունները տեղի են ունեցել եկեղեցիներում և հյուրանոցներում: Ահաբեկչությունների գործով ձերբակալված է 24 մարդ: Իշխանությունների հայտարարությամբ, հարձակումները կազմակերպվել են միջազգային ահաբեկչական խմբերի կողմից:
Շրի Լանկայի ողջ տարածքում այսօրվանից գործելու է պարետային ժամը: Համապատասխան որոշումը ընդունել է երկրի նախագահը: Նախագահը այսօր հանդիպելու է նաև արտասահմանյան դեսպանների հետ: Շրի Լանկայի կառավարությունը ահաբեկչությունների հետաքննության գործում օգնություն է խնդրել այլ երկրներից: