Շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, այսօր Ղուդուշաուրիի կլինիկա են տեղափոխել հղի կնոջ
Շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, այսօր Ղուդուշաուրիի կլինիկա են տեղափոխել հղի կնոջ

Դիդի Դիղոմիում, Ավթանդիլի փողոցում գտնվող շենքից, որտեղ երեկ տեղի է ունեցել պայթյուն, այսօր Ղուդուշաուրիի կլինիկա են տեղափոխել հղի կնոջ:

Բժիշկների տեղեկությամբ, 21-ամյա կինը ցավեր է ունեցել որովայնի մասում, նա մարմնական վնասվածքներ չունի: Մասնագետների վարկածով, կնոջ իրավիճակը պայմանավորվել է նյարդային ցնցմամբ:

Հղի կնոջ առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն է:

Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: