Շատ հակասական տեղեկություններ են հասնում Վաշինգտոն, կարևոր է նրանց փոխանցենք համարժեք տեղեկություն. Դավիթ Զալկալիանի
Շատ հակասական տեղեկություններ են հասնում Վաշինգտոն, կարևոր է նրանց փոխանցենք համարժեք տեղեկություն. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է ամերիկացի կոնգրեսականների կողմից, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ուղարկված նամակը, որում ամերիկացի պաշտոնյաները արտահայտել են իրենց մտահոգությունը՝ «խոստացված քաղաքական բարեփոխումներից հրաժարվելու և խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու կապակցությամբ»:

Զալկալիանիի խոսքով, Վրաստանի իշխանությունների համար շատ կարևոր է հիմնական ռազմավարական գործընկեր ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նախարարի հայտարարությամբ, ԱՄՆ-ի խորհուրդները Վրաստանի համար շատ օգտակար են: Դավիթ Զալկալիանին ասում է,որ Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին Վաշինգտոնին փոխանցվում են հակասական տեղեկություններ:

Զալկալիանին նշել է, որ գործընկերներին անհրաժեշտ է փոխանցել ճշգրիտ լրատվություն:

Նախարարը ասում է նաև, որ ամերիկացի կոնգրեսականների հայտարարությունը, ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերաբերյալ, որն այսօր գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, չի կարող բացասական ազդեցություն ունենալ:

«Իհարկե, մեր հիմնական ռազմավարական գործընկերությունը այս հայտարարությամբ չի ավարտվում: Ընդհակառակը, մենք ունենք երկկուսակցական, ամուր աջակցություն մեր ամերիկացի գործընկերների կողմից, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործադիր մակարդակներում: Մեր համագործակցությունը Վաշինգտոնի հետ այս պահին գտնվում է բարձր նշանակետում, ինչի մասին վկայում այն աննախադեպ օրենսդրական նախաձեռնությունը, որը միաձայն ընդունվել է ներկայացուցիչների պալատում: Վստահ եմ, որ նրան կաջակցեն նաև Սենատում և ԱՄՆ-ի նախագահը: Բնականաբար, պաշտպանության և անվտանգության բնագավառում մեր համագործակցությունը աննախադեպ էր և կշարունակվի նաև հաջորդ տարի, ինչի մասին է վկայում նաև պաշտպանական գերատեսչությունների միջև կնքված նոր համաձայնագիրը: Մենք շփվելու ենք նրանց հետ, ինչպես նաև կտրամադրենք ամբողջ տեղեկատվությունը երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ շատ հակասական տեղեկություններ են գնում Վաշինգտոն: Հետևաբար, նրանք պետք է ունենան ճշգրիտ, համարժեք գնահատական ​​Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Զալկալիանին: