Սև ծովում Ռուսաստանի հզորացման ֆոնին ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը շատ կարևոր է
Սև ծովում Ռուսաստանի հզորացման ֆոնին ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը շատ կարևոր է

ՆԱՏՕ-ի հետ ամուր կապը Վրաստանի արտաքին քաղաքականության և նրա անվտանգության հիմքն է,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է  Բաթումիում, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի բացմանը, ողջույնի խոսքի ժամանակ:

«Սա Ատլանտյան խորհրդի հինգերրորդ այցն է Վրաստան, ինչը ուղիղ մատնանշում է ՆԱՏՕ-ին Վրաստանի հանդեպ ունեցած աջակցության վրա, ինչի  համար Վրաստանի կառավարությունը ձեզ շնորհակալություն է հայտնում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև մեր ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար: ՆԱՏՕ-ի հետ ամուր կապը Վրաստանի արտաքին քաղաքականության և նրա անվտանգության հիմքն է: Այս այցը խորհրդանշական է, քանի որ վերջերս ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է նոր հարթակ ՝ Սևծովյան անվտանգության տեսանկյունից: Բոլորս հասկանում ենք, որ անվտանգ Սև ծովը անվտանգ եվրատլանտյան տարածքի գրավական է», – հայտարարել է Գիորգի Գախարիան: