Սամեգրելոյում տեղի ունեցած սպանության փաստով ձերբակալվել է մեկ անձ (վիդեո)

ՆԳՆ-ը Սամեգրելոյում կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել է 1963 թվականին ծնված Ռ.Ջ.-ին,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, հանցանքը նկատի ունի 7-ից 15 տարվա ժամկետով ազատազրկում:

«Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալված ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին, գիշերը, Զուգդիդիի շրջանի Ջում գյուղում, վիճաբանության հողի վրա սառը զենքով մարմնական վնասվածք է հասցրել 1978 թվականին ծնված Շ.Դ.-ին: Վիրավորվածը հիվանդանոց տեղափոխելուց հետո մահացել է:

Իրավապահնները Ռ.Ջ.-ին ձերբակալել են տաք հետքերով: Ոստիկանությունը առգրավել է հանցանք գործելու զենքը:

Հետաքննությունն ընթանում կանխամտածված սպանության, Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով: Հանցանքը նկատի ունի 7-ից 15 տարվա ժամկետով ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: