Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալությանը մասնակցելու մոտ 55 երկրի 150 ներկայացուցիչ
Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու մոտ 55 երկրի 150 ներկայացուցիչ,- այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաթունա Թոթլաձեն:
Նրա տեղեկությամբ, Վրաստան են այցելելու բարձրպաշտոնյա հյուրեր ավելի քան 20 երկրից: Երդմնակալությանը ներկա է գտնվելու 16 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:
Նրա խոսքով, սրանք վերջնական արդյունքները չեն, քանի որ դեռևս փոխանակվում է տեղեկություն բարեկամ պետությունների հետ:
Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունն անցկացվելու է Թելավիում, դեկտեմբերի 16-ին: