Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Դանիա
Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Դանիա

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Դանիայի թագավորություն:

Այս մասին Վրաստանի առաջին ալիքին տեղեկացրել են նախագահի աշխատակազմից:

Ըստ նրանց, Վրաստանի նախագահը մասնակցելու է Կոպենհագենում կայանալիք առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի 69-րդ նստաշրջանին: