Սալոմե Զուրաբիշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ
Սալոմե Զուրաբիշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ:

«Ի սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ: Ցանկանում եմ նրան հաջողություններ, իսկ մեր բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն»,-գրել է Զուրաբիշվիլին:

Հայաստանի վարչապետին շնորհավորական նամակ է ուղարկել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի հաղթանակից հետո: