Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Վրաստանի նախագաh Սալոմե Զուրաբիշվիլին, երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:

Սալոմե Զուրաբիշվիլին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տեղեկություն է փոխանցել երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին կայացված որոշման և երկրում ստեղծված իրավիճակի մասին:

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այլ սահմանափակումների հետ մեկտեղ, արգելվում է 10 անձից ավել մարդկանց հավաքը:

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունը: