Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
«Վրաստանը շարունակում է շարժվել դեպի Եվրամիություն և ցանկացած բարձր մակարդակի հանդիպում հնարավորություն է, որպեսզի ավելի շատ Վրաստանի տեսնենք Եվրոպայում և ավելի շատ Եվրոպա՝ Վրաստանում»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Տուսկի տեղեկությամբ, նա մեկ անգամ ևս աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և հույս հայտնել, որ Եվրամիություն-Վրաստանի հարաբերություններն էլ ավելի կխորանան: