Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կմեկնի Լիտվա
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կմեկնի Լիտվա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կմեկնի Լիտվայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդասի հետ և խոսքով ելույթ՝ նախագահ Վալդա Ադամկուսի ամենամյա կոնֆերանսի բացմանը:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, Վրաստանի նախագահի խոսքով ելույթի գլխավոր հարցերից են լինելու բռնազավթումը և անօրեն սահմանազատումը:

Լիտվայի նախկին նախագահ Վալդա Ադամկուսի անվան կոնֆերանսն անցկացվելու է օգոստոսի 22-23-ին և կենտրոնացած է լինելու Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների, ինչպես նաև արևելյան դրացիների քաղաքականության հարցերի շուրջ: Մասնակիցների թվում են լինելու ամերիկացի, գերմանացի, լեհ, ռումինացի, լատվիացի և ուկրաինացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ: