Սալոմե Զուրաբիշվիլի. Ժնևյան ձևաչափը պետք է կենդանացնենք և ակտիվացնենք
Սալոմե Զուրաբիշվիլի. Ժնևյան ձևաչափը պետք է կենդանացնենք և ակտիվացնենք

Ժնևյան ձևաչափը պետք է կենդանացնենք և ակտիվացնենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ լրագրողների հետ հանդիպմանը, Չորչանա գյուղի հարակից տարածքում զարգացած իրադարձությունները մեկնաբանելիս:

Զուրաբիշվիլին հայտարարում է, որ անհրաժեշտ են արդյունավետ դիվանագիտական գործողություններ:

«Տարածքները, որոնք մեր հսկողության տակ չեն, նշանակում է, որ մեր հսկողության և լծակների ներքո չեն: Սա նշանակում է, որ մենք ունենք միայն մեկ ճանապարհ – դիվանագիտության ուղի, պետք է սկսել առավել արդյունավետ դիվանագիտական հաաբերություններ:

Բազմիցս խոսել եմ այն մասին, որ ժնևյան ձևաչափը պետք է կենդանացնել և ակտիվացնեել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Պետական անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի տարածքում օկուպացնող ուժերի սադրիչ գործողության արդյունքում, կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում անօրեն կերպով տեղադրվել են երկաթե կառուցվածքներ, որը անօրեն «սահմանազատում է»: