Սալոմե Զուրաբիշվիլի. Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, նա օրինակելի առաջնորդ է, համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ, նա օրինակելի առաջնորդ է, համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրում է սոցցանցում։

Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։

«Ես խոսեցի նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեցի Վրաստանի լիակատար աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։

Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար այս ողբերգական պահին նախագահ Զելենսկին օրինակելի առաջնորդ է։ Համայն Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- «Twitter»-ում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։