Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք պատրաստ ենք, դիմակայել Լուգարի կենտրոնի վարկաբեկման ցանկացած փորձի
Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք պատրաստ ենք, դիմակայել Լուգարի կենտրոնի վարկաբեկման ցանկացած փորձի

Լուգարի կենտրոնն արժանի է բարձր գնահատանքի,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանում պետք է պահպանվեն ձեռքբերված արդյունքները և պետք է խուսափել վարակի տարածման երկրորդ ալիքի:

«Ցանկանում եմ, ընդգծել Լուգարի լաբորատորիայի աշխատանքը համավարակի բոլոր փուլերում, այն արժանի է բարձր գնահատականի: Մենք պատրաստ ենք, դիմակայել այս ինստիտուտի վարկաբեկման ցանկացած փորձի: Մենք պետք է պահպանենք արդյունքները և խուսափենք երկրորդ ալիքից և ռիսկից, որպեսզի այլևս չձեռնարկենք խիստ միջոցներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: