Սալոմե Զուրաբիշվիլի. Չնայած երեկվա մտահոգիչ տեսարաններին, բռնության ֆոնին ամերիկյան ինստիտուտները կարողացան ապացուցել իրենց ուժն ու դիմացկունությունը
Սալոմե Զուրաբիշվիլի. Չնայած երեկվա մտահոգիչ տեսարաններին, բռնության ֆոնին ամերիկյան ինստիտուտները կարողացան ապացուցել իրենց ուժն ու դիմացկունությունը

Չնայած երեկվա մտահոգիչ տեսարաններին, բռնության ֆոնին ամերիկյան ինստիտուտները կարողացան ապացուցել իրենց ուժն ու դիմացկունությունը, – «Twitter»-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանին անհրաժեշտ է ուժեղ Ամերիկա՝  որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ:

«ԱՄՆ-ն արդեն 30 տարի աջակցում է Վրաստանի ճանապարհին դեպի ազատություն և ժողովրդավարություն: Մեզ համար ԱՄՆ-ն օրինակելի օրինակ է:

Չնայած երեկվա մտահոգիչ տեսարաններին, բռնությունների ֆոնին ամերիկյան ինստիտուտները կարողացել են ապացուցել իրենց ուժն ու դիմացկունությունը:

Վրաստանին անհրաժեշտ է ուժեղ Ամերիկա՝ որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ», – գրել է Զուրաբիշվիլին:

Գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 7-ին ճեղքեցին ոստիկանության շղթան Վաշինգտոնում և ներխուժեցին Կապիտոլիումի շենք, որտեղ անցկացվում էր Կոնգրեսի համատեղ նիստը: Նիստում անհրաժեշտ էր հաստատել ընտրողների խորհրդի քվեարկության արդյունքները: Նիստը հետաձգվեց անկարգությունների պատճառով: Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել:

Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով, ԱՄՆ Կոնգրեսում ներխուժման ու անկարգությունների արդյունքում չորս մարդ է զոհվել: Նրանցից մեկը սպանվել է Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Բացի այդ, առնվազն 14 ոստիկաններ վիրավորվել են կոնգրես ներխուժման արդյունքում: Ավելի քան 52 մարդ բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Նրանցից 47-ը ձերբակալվել են պարետային ժամը խախտելու համար: Ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են ապօրինի կերպով զենք կրելու մեջ: