«Սաքարթվելոս բանկի» վրա հարձակմանը մասնակից անձի ինքնությունը հաստատված է. ՆԳՆ
«Սաքարթվելոս բանկի» վրա հարձակմանը մասնակից անձի ինքնությունը հաստատված է. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել, հոկտեմբերի 21-ին Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկի» կողոպուտի փաստով ընթացող հետաքննության մասին:

Գերատեսչության հաղորդմամբ, պարզվել է հարձակմանը մասնակից հանցագործի ինքնությունը:

Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակությանը, եթե տարբեր աղբյուրների միջոցով իրենց հայտնի դառնա հանցագործություն կատարողի ինքնությունը կամ ձեռք բերեն լուսանկարը, չհրապարակել այն:

«Ցանկանում ենք հանրությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Զուգդիդիում, հոկտեմբերի 21-ին «Սաքարթվելոս բանկի» կողոպտելու փաստով ընթացող հետաքննության մասին: Ներքին գործերի նախարարությունը, իրականացրած հետաքննչական-օպերատիվ և որոնողական միջոցառումների հետևանքով, պարզել է հարձակմանը մասնակից անձի ինքնությունը: Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակության ներկայացուցիչներին, եթե տարբեր աղբյուրների միջոցով տեղեկություն ստանան հանցագործի ինքնության մասին, կամ ձեռք բերեն նրա լուսանկարը չտարածեն, քանի որ դա կխոչընդոտի ընթացիկ հետաքննչական միջոցառումներին:

Ոստիկանության կողմից նույնականացված անձի գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու նպատակով, իրավապահների կողմից հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական գործողությունները շարունակվում են: Փաստով հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածներով: Ներքին գործերի նախարարությունը այս գործով լրացուցիչ տեղեկատվություն կտարածի պարբերաբար»,- ասված է ՆԳՆ-ն հայտարարության մեջ: