Սաակաշվիլու մամլո ծառայությունը տարածել է նրա ձերբակալման տեսագրությունը
Օդեայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու մամլո ծառայությունը տարածում է տեսագրություն, որտեղ ծառայության տեղեկությամբ, Սաակաշվիլու ձերբակալման կադրերն են:
Ծառայության տեղեկությամբ, Կիևում «Սուլուգունի» ռեստորանի դիմաց Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալելու են մոտեցել զինված անձինք՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով:
Նրա խոսքով, ռեստորան են մտել դիմակավոր անձինք և Միխեիլ Սաակաշվիլուն տարել անհայտ ուղղությամբ:
Ինչպես գրում է Դավիթ Սաղվարելիձեն, Սաակաշվիլուն ձերբակալելու համար ռեստորանի դիմաց կանգնած էր երեք ավտոմեքենա: