Սաակաշվիլին Լեհաստան է մեկնել Կիևի ժամանակով 16:00-ին. Ուկրաինական ԶԼՄ-ներ
Օդեսայի նախկին նահանգապետը, ում մի քանի ժամ առաջ ձերբակալել են Կևի «Սուլուգունի» ռեստորանում, արդեն մեկնել է Լեհաստան:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Սաակաշվիլին Կիևից մեկնել է տեղի ժամանակով 16:00-ին:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, սա արտաքսում չէ, այլ հետ վերադարձ է, այսինքն անօրեն բնակվողի վերադարձը այն երկիր, որտեղից նա հատել է Ուկրաինայի սահմանը:
Օդեսայի նախկին նահանգապետ ՄիխեիլՍաակաշվիլուն ձերբակալել են զինված անհայտ անձինք Կիևում, «Սուլուգունի» ռեստորանում: Սոցիալական ցանցում տարածվել էր Սաակաշվիլու ձերբակալման տեսագրությունը: