Սաակաշվիլիի հարցը ՈՒկրաինայի ներքին գործն է. Լինաս Լինկևիչուս
Սաակաշվիլիի հարցը ՈՒկրաինայի ներքին գործն է. Լինաս Լինկևիչուս

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանը:

Ինչպես Լինկևիչուսը ասել է առաջին ալիքի հետ զրույցում, Օդեսայի նախկին նահանգապետի հարցը ՈՒկրաինայի ներքին գործն է:

«Հույս ունենք, որ հարցը կորոշվի իրավական սկզբունքների պաշտպանությամբ: Կոնկրետ չեմ կարող ասել թե ինչ եմ սպասում դատական նիստից: Ցավոք հնարավորություն չեմ ունենա հետևել իրադարձություններին, սակայն հույս ունեմ, որ բոլոր հարցերը կլուծվեն իրավական ճանապարհով»,- ասել է Լինաս Լինկևիչուսը: