Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 837 նոր դեպք, մահացել է 781 պացիենտ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 837 նոր դեպք, մահացել է 781 պացիենտ

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 17 837 նոր դեպք, մահացել է 781 պացիենտ:

Պաշտոնական տվյալները հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:

Սեպտեմբերի 14-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 7 176 000 դեպք է հաստատվել:

Ռուսաստանում վարակից մահացել է 194 249 պացիենտ: