Ռուսաստանի իշխանությունները Ալեքսեյ Նավալնիի կապակցությամբ արևմտյան երկրներին մեղադրում են ցույցերը խրախուսելու մեջ
Ռուսաստանի իշխանությունները Ալեքսեյ Նավալնիի կապակցությամբ արևմտյան երկրներին մեղադրում են ցույցերը խրախուսելու մեջ

Ռուսաստանի իշխանությունները Ալեքսեյ Նավալնիի կապակցությամբ արևմտյան երկրներին մեղադրում են ցույցերը խրախուսելու մեջ: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:

Ռուսաստանի նախագահի վարչակազմում ասում են, որ արևմտյան երկրները միջամտում են Ռուսաստանի ներքին գործերին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ, Մարիա Զախարովայի հայտարարությամբ, արևմտյան երկրների քննադատությունները, արևմտյան կեղծ ժողովրդավարության և կեղծ-լիբերալիզմի խոր ճգնաժամի արդյունք են:

Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հարցը, Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն հունվարի 25-ին: Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները պահանջում են պատժամիջոցներ սահմանել ռուս պաշտոնյաների նկատմամբ: Եվրամիությանը պատժամիջոցների սահմանման կոչ է արել նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ռուս ցուցարարների ձերբակալությունը որակել է որպես «քայլ դեպի ավտորիտարիզմ» և կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով, ցույցեր են անց կացվել Ռուսաստանի շուրջ 100 քաղաքներում: Ռուս իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 3 500 մարդու: