Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանների սահմանազատման-սահմանագծման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ տեղի չի ունենա ապաբռնազավթումը և հրադադարի մասին համաձայնագրի կատարումը. ԱԳՆ
Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանների սահմանազատման-սահմանագծման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ տեղի չի ունենա ապաբռնազավթումը և հրադադարի մասին համաձայնագրի կատարումը. ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև սահմանների սահմանազատման-սահմանագծման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը բռնազավթած ունի Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանները, քանի դեռ նրա կողմից տեղի չի ունենա ապաբռնազավթումը և ամբողջությամբ չկատարվի 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը,- այս մասին հայտարարել են արտաքին գործերի նախարարությունում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում արձագանքել են ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, ըստ որի ՝ սահմանագծման-սահմանազատման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչին, հանձնարարվել է հաստատել Վրաստանի և Վրաստանի բռնազավթված տարածքների հետ սահմանները:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը հարգել միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, դուրս բերել օկուպացիոն զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից և ապաբռնազավթել նշված տարածքները:

«Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև սահմանների սահմանազատման-սահմանագծման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը բռնազավթած ունի Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանները, քանի դեռ նրա կողմից տեղի չի ունենա ապաբռնազավթումը և ամբողջությամբ չկատարվի 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը: Բնականաբար, Ռուսաստանի Դաշնության և Ցխինվալի և Սոխումի բռնազավթիչ ռեժիմների միջև կնքված ցանկացած համաձայնագիր, ներառյալ այսպես կոչված սահմանների վերաբերյալ, կտրված է իրավական հիմքից: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը հարգել միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, դուրս բերել օկուպացիոն զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից և ապաբռնազավթել նշված տարածքները»,- ասված է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարի Նարչեմաշվիլիի հայտարարության մեջ: