Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Վրաստան այցելությունից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Վրաստան այցելությունից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Վրաստան այցելությունից:

Այս մասին հայտարարությունը տարածվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայք էջում:

«Լուրջ վրդովված ենք Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակով: Հակառուսական կարգախոսերի ներքո ծայրահեղական ընդիմադիր ուժերի գործողությունների արդյունքում տուժել են մեր հայրենակիցները, Ռուսաստանի դաշնության դաշնային հավաքի պաշտոնական պատվիրակության անդամները, որոնք մասնակցում էին Թբիլիսիում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Թբիլիսիում շարունակվում են մասսայական ցույցերը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Վրաստան այցելությունից»,-ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: