Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների օկուպացիան
Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի տարածքների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների օկուպացիան

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների մասին բանաձև, որում խոսվում է նաև Վրաստանի մասին:

Փաստաթղթին աջակցել է Եվրախորհրդարանի 402 անդամ, դեմ է եղել 163-ը, ձեռնպահ՝ 89-ը:

Բանաձևում պատգամավորները նշում են, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտումը և Ղրիմի անօրեն բռնագրավումը, որը միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և հիմնարար արժեքների նպատակաուղղված խախտում է:

Եվրախորհրդարանի անդամները դատապարտում են օկուպացված տարածքում Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների խախտումները:

«Եվրախորհրդարանը հաստատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կայուն աջակցությունը, Ռուսաստանի Դաշնությունից պահանջում Վրաստանի տարածքնների, Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների օկուպացիայի դադարեցումը և Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, ընդգծում Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում:

Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումները հաշվի առնելով, Եվրամիությունը պետք է պատրաստ լինի, Ռուսաստանի դեմ սահմանել հավելյալ պատժամիջոցներ: