«Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում վերամշակված է մոտ 11 հազար տոննա խաղող
«Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում վերամշակված է մոտ 11 հազար տոննա խաղող

Սեպտեմբերի 8-ի տվյալներով «Ռթվելի 2020»-ի շրջանակներում Կախեթիի տարածաշրջանում վերամշակվել է մինչև 11 հազար տոննա տարբեր տեսակի խաղող: Այդ թվում 6 հազար տոննա Ռքածիթելի, երկու հազար տոննա Սափերավի, մոտ հազար տոննա Կախուրի մծվանե և այլն:

Գործակալության տվյալներով, այս փուլում խաղողի վերամշակման օրեկան մշակման ցուցանիշը հասել է երկու հազար տոննայի, ինչը նշանակում է, որ Կախեթիում ռթվելին մտել է ակտիվ փուլ:

Խաղողահավաքն այս փուլում ակտիվ ընթանում է Դեդոփլիսծղարոյի և Սիղնաղի մունիցիպալիտետներում: Տարբեր ծավալի խաղող վերամշակել են մոտ 40 ընկերություններ:

Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը: Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները:

Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: