Ռեզո Գաբրիաձեի թատրոնում տեղի է ունեցել՝ «Հարի-Հարալե, մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, իսկ հեռուստապրեմիերան տեղի կունենա ժամը 22:00-ին Վրաստանի առաջին ալիքով
Ռեզո Գաբրիաձեի թատրոնում տեղի է ունեցել՝ «Հարի-Հարալե, մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, իսկ հեռուստապրեմիերան տեղի կունենա ժամը 22:00-ին Վրաստանի առաջին ալիքով

Ռեզո Գաբրիաձեի թատրոնում տեղի է ունեցել՝ «Հարի-Հարալե, մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, իսկ հեռուստապրեմիերան տեղի կունենա ժամը 22:00-ին Վրաստանի առաջին ալիքով:

Գաբրիաձեի թատրոնում ֆիլմի ցուցադրմանը ներկա էին վրաց արվեստագետներ, կինոռեժիսորներ և դերասաններ:

Անիմացիոն ֆիլմի, որը ստեղծվել է Ռեզո Գաբրիաձեի մանկության հիշողությունների համաձայն, պատմողը և նկարիչը անձամբ Ռեզո Գաբրիաձեն է, իսկ ռեժիսորը նրա որդին`Լևան Գաբրիաձեն:

Լևան Գաբրիաձեն Վրաստանի առաջին ալիքին պատմել է ֆիլմի ստեղծման պատմությունը:

«1996 թվականին, երբ ես սովորում էի Ամերիկայում, հայրիկս եկավ ինձ տեսակցության: Մտածում էինք, քանզի ես սովորում եմ անիմացիա, ինչ որ սցենար գրեինք ինձ համար: Ես հիշեցի, որ նա իր մոտ ուներ մանկական պատմություններ, որոնք դեռ հրապարակված չէին: Ես նրան խնդրեցի նկարել հերոսներին: Նա նկարեց, սակայն անիմացիոն ֆիլմ ստեղծելը բարդ գործընթաց է և միայնակ չես անի: 6-7 տարի առաջ ես այս գաղափարը պատմել եմ ընկերոջս, պրոդյուսեր և ռեժիսոր՝ Թեմուր Բեկմամբետովին: Նրան շատ դուր եկավ գաղափարը, և մենք որոշեցինք գործի դնել նախագիծը: Ֆիլմն ինձ համար կարևոր է այնքանով, որ այն վերաբերում է մեր ընտանիքն»,- ասել է Լևան Գաբրիաձեն:

Անիմացիոն ֆիլմը հանդիսատեսն առաջին անգամ կդիտի վրացերենով: