Պորտուգալիայից Վրաստան հնարավոր է իրականացվեն ուղիղ չվերթներ
Պորտուգալիայից Վրաստան հնարավոր է իրականացվեն ուղիղ չվերթներ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է պորտուգալական ազգային ավիաընկերության TAP Air Portugal-ի նախագահին:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության, կողմերը քննարկել են Պորտուգալիայից Վրաստան ուղիղ չվերթների պլանավորման հնարավորությունը:

«Մենք հանդիպում ունեցանք Պորտուգալական ազգային ավիաընկերության TAP Air Portugal- ի նախագահի հետ: Մենք բանակցություններ ենք սկսել Պորտուգալիայից Վրաստան ուղիղ չվերթներ պլանավորելու հնարավորության շուրջ: Վրաստանի ավիացիոն հատվածի վերականգնման տպավորիչ տեմպերը և զբոսաշրջության ոլորտի մեծ ներուժը մեզ համար դրական սպասումներ են ստեղծում ուղիղ թռիչքներ ծրագրելու համար», – ասել է Մարիամ Քվրիվիշվիլին: