Պիտեր Վիբլեր. Ընտրական բարեփոխումը դեռևս քննարկման գործընթացի մեջ է, ցանկանում եմ հայտնել ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը գործընթացի և կուսակցությունների միջև երկխոսության նկատմամբ
Պիտեր Վիբլեր. Ընտրական բարեփոխումը դեռևս քննարկման գործընթացի մեջ է, ցանկանում եմ հայտնել ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը գործընթացի և կուսակցությունների միջև երկխոսության նկատմամբ

Վրաստանի խորհրդարանը առաջընթաց ունի վերջերս ընդունված գործընթացային կարգի գործարկմամբ, որը ենթադրում է խորհրդարանի կողմից կառավարության աշխատանքի հսկողության ընդլայնում,- այս մասին հայտարարել է Կովկասում «USAID»-ի առաքելության տնօրեն Պիտեր Վիբլերը:

Պիտեր Վիբլերը խոսքով ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի կողմից 2019 թվականի գործունեության զեկույցի շնորհանդեսին:

Նա ելույթի ժամանակ խոսել է Վրաստանի խորհրդարանի կողմից ներդրված նորույթների, իրականացված բարեփոխումների մասին և ընդգծել ընտրական բարեփոխումը:

«Որոշ բարեփոխումներ, մասնավորապես ընտրական բարեփոխման ոլորտում, դեռևս քննարկման ընթացքում են: Ցանկանում եմ հայտնել ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը գործընթացի և կուսակցությունների միջև երկխոսության նկատմամբ»,- հայտարարել է «USAID»-ի առաքելության ղեկավարը: