Փորձաքննության եզրահանգումը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արչիլ Տատունաշվիլիի նկատմամբ տեղ է գտել անմարդկային վերաբերմունքը. Քեթևան Ցիխելաշվիլի
Փորձաքննության եզրահանգումը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արչիլ Տատունաշվիլիի նկատմամբ տեղ է գտել անմարդկային վերաբերմունքը. Քեթևան Ցիխելաշվիլի

Դատաբժշկական եզրահանգումը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արչիլ Տատունաշվիլիի նկատմամբ օգտագործվել է կանխամտածված ուժ և տեղ է գտել անմարդկային վերաբերմունք,-այս հայտարարությունը արել է՝ հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Նրա գնահատմամբ, փաստորեն դա կտտանքների ենթարկում էր, որին հենվելով ապացույցներին կարգավիճակ կտրվի հետաքննության կողմից:

«Ի սկզբանե պարզ էր, որ Տատունաշվիլին մահացել է անօրեն բանտարկության ժամանակ հասցված վնասվածքների պատճառով, փորձաքննությունը նկարագրել է բոլոր վնասվածքները մարմնի վրա և այս վնասվածքների բազմությունը տալիս է ընդհանուր իրական պատկերը»,-նշել է Ցիխելաշվիլին:

Նրա խոսքերով փորձաքննության եզրահանգումը շատ կարևոր է հետաքննության համար:

Արդեն հայտնի է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային կենտրոնի կողմից, Արչիլ Տատունաշվիլիի մարմնի վրա իրականացրած փորձաքննության եզրահանգումը: Բժշկական եզրահանգման մեջ նշված է Տատունաշվիլիի մարմնի վրա տեղ գտած մոտ 100 վնասվածքի մասին: