Փաշինյան. Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում
Փաշինյան. Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում

Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում,- այսպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել Երևանում գտնվող վրացի լրացրողներին՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին:

Փաշինյանը նշում է, որ շատ զգույշ պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս:

«Պետք է զրուցել մեր տարածշրջանում և ողջ աշխարհում կոնֆլիկտի ընդհանուր ընկալման մասին: Մեր դիրքորոշումն է, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանացկությունների միջոցով: Մենք տեսնում ենք մեր դերը բոլոր մեր այն գործընկերների աջակցություն, ով կանգնած է նման ուղու վրա:

Միևնույն ժամանակ, համարում եմ, որ բոլոր կոնֆլիկտները եզակի են: Միմյանց նման կոնֆլիկտներ չկան: Շատ զգույն պետք է լինել կոնֆլիտկների մասին խոսելիս:

Կարծում եմ, Հայասատանի դիրքորոշումը հստակ է: Մենք խոսում ենք կոնֆլիկտի կարգավորման բանաձևի մասին, որը պետք լինի ընդհանուր՝ բոլոր կոֆլիկտների համար և որը կբացառի բռնի կերպով կոնֆլիկտի կարգավորումը:

Մենք պատրաստ ենք դրան, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում և նույնպես պատրաստ ենք աջակցել ցանկացած այլ երկրի, կոնֆլիկտններին կողմերին՝ բանակցություններ վարելու և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: