Փարիզում, մշակութային ժառանգության գագաթնաժողովին պարգևատրելու են Մուցոյի վերականգնման նախագիծը
Փարիզում, մշակութային ժառանգության գագաթնաժողովին պարգևատրելու են Մուցոյի վերականգնման նախագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մեկնելու է Փարիզ, որտեղ մասնակցելու է մշակութային ժառանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում տեղի է ունենալու հաղթող նախագծերի շնորհանդեսը և մրցանակաբաշխության արարողությունը:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, գագաթնաժողովին 27 հաղթողների թվում կլինի բերդ-գյուղ Մուցոյի վերականգնման նախագիծը, որը իրավասու մրցատյանի կողմից ընտրվել է 34 երկրների 149 դիմումներից և ճանաչվել տարվա լավագույն պահպանողական նախագիծ:

Նշված նախագիծը մրցույթին ներկայացրել է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը՝ 2018 թվականին: Նախագիծը 2014-2018 թվականներին իրականացվել է Վրաստանի կառավարության և «Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Միջոցառման շրջանակներում հայտնի կդառնան նաև յոթ գրան պրիի և «հասարակության ընտրյալ» անվանակարգի հաղթողները, որի համար անհրաժեշտ է Եվրոպայի և աշխարհի քաղաքացիների աջակցությունը:

Մրցույթի վերականգնողական նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ, Փարիզում:

Եվրահանձնաժողովը և «Եվրոպա Նոստրան» ստեղծագործական Եվրոպա ծրագրով ֆինանսավորմամբ, մշակութային և բնական ժառանգության ոլորտում եվրոպայի բարձրագույն ճանաչման – եվրոպական ժառանգության մրցանակի/եվրոպա նոստրայի պարգևի 2019 թվականի հաղթողը ճանաչվել է ընթացիկ տարվա մայիսի 21-ին: Մշակութային կոթողի պաշտպանության նախագծերի թվում էր հայտնվել բերդ-գյուղ Մուցոյի (Վրաստան) վերականգնման նախագիծը: