ՊԱԾ-ը Պանկիսիի կիրճում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երեք մարդու
ՊԱԾ-ը Պանկիսիի կիրճում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երեք մարդու

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Պանկիսիի կիրճի՝ Օմալո և Դուիսի գյուղերում անց է կացրել հատուկ գործողություն: Ինչպես տեղից հայտնում է առաջին ալիքի լրագրողը, վաղ առավոտյան սկսված գործողությունը արդեն ավարտված է, արդյունքում  ձերբակալվել է երեք մարդ:

Պետական անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները արդեն հեռացել են կիրճից:

Օմալոյում և Դուիսիում բնակարանների խուզարկումները իրականացվել են միաժամանակ:  Օմալոյում, Բադո Չոփիկաշվիլիի բնակարանից առգրավվել է մեծ քանակությամբ զենք: Տարածված լրատվությամբ Չոփիկաշվիլին ձերբակալվել է Ահմեդ Չատաևի զինակիցներին աջակցելու մեղադրանքով:

Իսկ Դուիսիում հատուկ ջոկատայինները խուզարկել են Վախո Մաչալիկաշվիլիի բնակարանը:

Հատուկ գործողությունը հավանաբար կապ ունի Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության հետ: