«Պահպանողականներ» խորհրդարանական դաշինքը լքել է խորհրդարանական մեծամասնությունը
«Պահպանողականներ» խորհրդարանական դաշինքը լքել է խորհրդարանական մեծամասնությունը

«Պահպանողականներ» խորհրդարանական դաշինքը լքել է խորհրդարանական մեծամասնությունը,- այս մասին հայտարարել է «Պահպանողական կուսակցության» անդամ Զվիադ Ձիձիգուրին:

Ինչպես նշել է Զվիադ Ձիձիգուրին, «պահպանողականները» մշտապես եղել են թիմի կողքին, երբ դա անհրաժեշտ էր թիմին:

«Ցանկանում եմ հայտարարել ի լուր այն մարդկանց, ովքեր ասում են, որ մենք լքել ենք թիմը, երբ նրանք մեր կարիքն ունեին: Այս որոշման պատճառ է դարձել 40 պատգամավոր, որոնք հրաժարվել են աջակցել սահմանադրական փոփոխություններին: «Պահպանողականներս» երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին: Չենք պատրաստվում մնալ այնտեղ, որտեղ կայացնում են այնպիսի որոշում, որն արդարացված չէ քաղաքական և բարոյական տեսանկյունից»,- հայտարարել է Զվիադ Ձիձիգուրին:

Երեկ, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:

Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունները տապալելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել են մի շարք պաշտոնյաներ: