Պաատա Իմնաձե. Խանութ մտնելիս ավելի մեծ է վարակվելու ռիսկը, քան ընտրություններին մասնակցելիս
Պաատա Իմնաձե. Խանութ մտնելիս ավելի մեծ է վարակվելու ռիսկը, քան ընտրություններին մասնակցելիս

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, բոլոր միջոցառումներն անցկացվել են, որպեսզի ընտրություններին քվեարկության գործընթացը լինի անվտանգ: Իմնաձեն ասում է, որ փաստացի, չկա ընտրություններին որևէ մեկից վարակվելու հնարավորություն:

«Այս առնչությամբ երկար ժամանակ ընթանում էր աշխատանք, հաշվի ենք առել այն երկրների փորձը, որտեղ անցկացվել են ընտրություններ, մշակվել են շատ մանրամասն արձանագրություններ ընտրական հանձնաժողովի համար: Այսինքն, փաստացի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, ինչպես ընտրական հանձնաժողովների անդամների, այնպես էլ՝ ընտրություններին մասնակցող քաղաքացիների համար, որ եթե հավատաք ինձ, խանութ մտնելիս ավելի մեծ է վարակվելու ռիսկը, քան ընտրություններին մասնակցելիս, քանի որ փաստացի, չկա ընտրություններին որևէ մեկից վարակվելու հնարավորություն: Դեռ ժամանակն է քիչ, և հետո մարդ դիմակով է, գրիչը կլինի միանգամյա օգտագործման, ինչպես նաև կմշակվեն-կախտահանվեն ձեռքերը, որպեսզի քվեարկության գործընթացը լինի անվտանգ»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: