Օրենքում փոփոխությունների արդյունքում, աշխատանքի տեսուչի իրավասությունները մեծանում են և ավելանում են կատարողական գործառույթները. Էլզա Ջգերենաիա
Օրենքում փոփոխությունների արդյունքում, աշխատանքի տեսուչի իրավասությունները մեծանում են և ավելանում են կատարողական գործառույթները. Էլզա Ջգերենաիա

Աշխատանքի անվտանգության մասին օրենքում փոփոխությունների արդյունքում, աշխատանքի տեսուչի իրավասությունները մեծանում են և ավելանում են կատարողական գործառույթները, ինչը նախատեսում է օբյեկտի վրա աշխատանքի տեսուչի առանց պայման մտնելու հնարավորություն,-այս հայտարարությունը առողջապահության նախարարության, աշխատանքի և աշխատատեղերի քաղաքականության դեպարտամենտի ղեկավար, Էլզա Ջգերենաիան արել է «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

«Սա վերաբերում է միայն լիմիտացված սեկտորին, որտեղ բարձր է դժբախտ պատահարների քանակը: Կատարողական մասը ներառում է նաև վարչական տուգանքների մասը: Տուգանքները լինելու են 100 լարիից մինչև 50 000 լարի: Այս տուգանքները սահմանվելու են ընկերության ֆինանսական հնարավորությունների համաձայն»,-ասել է Ջգերենաիան:

Նրա խոսքերով կատարողականությունը նախատեսում է այն մեխանիզմի մշակումը, ինչպիսին է առանց դատավորի կարգադրության կրկնակի մոնիտորինգի անցկացում:

«Երբ աշխատանքի տեսուչը առանց որևէ թույլտվության և նախնական լրատվության առաջին անգամ մտնում է օբյեկտ և տալիս հանձնարարականներ, նա իրավունք ունի երկրորդ անգամ նույնպես մտնել այնտեղ և ստուգել իրավիճակը»,-նշել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: