Օգոստոսյան պատերազմի 10 ամյակի կապակցությամբ, Վրաստան են ժամանելու Լեհաստանի, Լիետուվայի և Լիտվիայի արտաքին գործերի նախարարները և Ուկրաինայի փոխվարչապետը
Օգոստոսյան պատերազմի 10 ամյակի կապակցությամբ, Վրաստան են ժամանելու Լեհաստանի, Լիետուվայի և Լիտվիայի արտաքին գործերի նախարարները և Ուկրաինայի փոխվարչապետը

Օգոստոսի 6-7-ին Ռուսաստան-Վրաստան 2008 թվականի պատերազմի 10 ամյակին կապակցությամբ Թբիլիսի կժամանեն Լեհաստանի արտաքին գործերի նախարար՝ Յացեկ Չապուտովիչը, Լիետուվայի արտաքին գործակալության ղեկավար կւնաս Անտասաս Լինկևիչուսը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռենկևիչսը և Ուկրաինայի փոխվարչապետ Պավլո Ռոզենկոն։

Հյուրերը կմասնակցեն Վրաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպությամբ կլոր սեղանի ձևաչափով պլանավորված «Խաղաղության և անվտանգության համար – 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից 10 տարի անց» հանդիպմանը։

Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, այցի շրջանակներում հյուրերը կայցելեն բռնազավթված գոտի, հարգանքի տուրք կմատուցեն Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտում զոհվածների հիշատակին և կհանդիպեն Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ։

Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվի Եվրոպայում անվտանգության և խաղաղության դեմ գոյություն ունեցող խոչընդոտները։ Միջոցառմանը կխոսեն Ռուսաստան-Վրաստանի կոնֆլիկտի մասին, Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության և մարդու իրավունքների կողմից գոյություն ունեցող ծանր իրավիճակի մասին, Վրաստանի պետության կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծման քաղաքականության մասին։

Կլոր սեղանի մասնակիցներին կդիմեն՝ Վրաստանի նախագահը, Վրաստանի վարչապետը, Վրաստանի խորհրդարանի նախագահը, Վրաստանի արտաքին գործերի նախարարը, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի նախարարը և Եվրոպայի Վրաստան այցելած բարձր պաշտոնի հյուրերը, – հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Վրաստան-Ռուսաստան 2008 թվականի պատերազմի 10 ամյակին բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը իրականացվում է Լիետուվիայի և Լեհաստանի միասնական նախաձեռնությամբ։