Նինոծմինդայում 53-րդ անգամ հիշել են Վահան Տերյանին

Հուլիսի 21-ին Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղում 53-րդ անգամ հիշել են Ջավախքի զավակ, հայ դասական գրականության քնարերգու Վահան Տերյանին և նրա ստեղծագործությունները: Տոնական օրը սկսվել է տեղի սուրբ Կարապետ եկեղեցում, ապա հյուրերն այցելել են գրողի տուն-թանգարան: Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Հայաստանից: