Նինո Բուրջանաձե. Մարդիկ, որոնք ասում են, որ սկսել ենք ազատվել Ռուսաստանից, ասեմ, որ եթե ուզում ես լինել ազատ, պետք է ազատ լինես նաև Ամերիկայից և Ավստրալիայից
Նինո Բուրջանաձե. Մարդիկ, որոնք ասում են, որ սկսել ենք ազատվել Ռուսաստանից, ասեմ, որ եթե ուզում ես լինել ազատ, պետք է ազատ լինես նաև Ամերիկայից և Ավստրալիայից

9 տարի է, ասում եմ, որ պարտադիր է հանդիպել,- այս մասին «Ժողովրդավարական շարժում – միացյալ Վրաստան»-ի առաջնորդ Նինո Բուրջանաձեն  հայտարարել է Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման առնչությամբ:

Նինո Բուրջանաձեի գնահատմամբ, իշխանությունը պետք է հանդիպման անհրաժեշտությունը գիտակցեր, մինչ այդ մասին նրան կասեին արտասահմանցիները:

«Ամոթալի է, որ իբր անկախ երկիր լինելով անհրաժեշտ է արտասահմանցիների թելադրելը: Մարդիկ, որոնք ասում են, որ սկսել ենք ազատվել Ռուսաստանից, ասեմ, որ եթե ուզում ես լինել ազատ, պետք է ազատ լինել նաև Ամերիկայից և Ավստրալիայից»,- հայտարարում է Նինո Բուրջանաձեն: