Նիկոլ Փաշինյանը վրաց մայրերին շնորհավորել է Մայրության օրվա առթիվ
Նիկոլ Փաշինյանը վրաց մայրերին շնորհավորել է Մայրության օրվա առթիվ

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց մայրերին շնորհավորել է Մայրության օրվա առթիվ:

«Տեղեկացա, որ այսօր Վրաստանում նշվում է Մայրության օրը և շնորհավորում են Վրաստանի բոլոր մայրերին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ անցկացված մամլո ասուլիսին:

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է երկօրյա այցով: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջ հետ արդեն ունեցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափում հանդիպումներ: