Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ առկա սահմանային գոտում ընթացող զարգացումների պատճառով հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը»,- նշված է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: