Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին շնորհավորել է անկախության 100-ամյակի կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին շնորհավորել է անկախության 100-ամյակի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն և վրաց ժողովրդին շնորհավորել է անկախության 100-ամյակի կապակցությամբ:

Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետին: Նա Վրաստանի քաղաքացիներին մաղթել է խաղաղություն և բարօրություն:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետև ևս կծառայեն ի շահ մեր պետությունների», – ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում: