Վատ լուրեր են, մեկ օրում կորոնավիրուսի 697 նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան
Վատ լուրեր են, մեկ օրում կորոնավիրուսի 697 նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Վատ լուրեր են, իրավիճակը վատացել է, մեկ օրում կորոնավիրուսի 697 նոր դեպք ունենք,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Հայաստանում մի իրավիճակ է, որ հոսպիտալացման կարիք ունեցողներին չեն կարողանում ժամանակին հիվանդանոց տեղափոխել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խսոքով, երկրում արդեն ունեն 20 հազար վարակակիր, սակայն հնարավոր է, այս մասին նրանք չգիտեն:

«Նրանք են գլխավոր տարածողները, նրանք օգտվում են տրանսպորտից, հաճախում սրճարաններ և աշխատանքի, զբոսնում են: Վարակի տարածումից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի միմյանց ընկալենք որպես վարակի պոտենցիալ տարածողներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: