Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար
Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար,- նշված հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է «FOX LA»-ին տված հարցազրույցում:

Փաշինյանի խոսքով, ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն ասում է, որ որոշումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի բնակչության համար:

«Ես ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի համար։ Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է՝ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, եւ այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի եւ ընդունի նույն բանաձևը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Թողնել մեկնաբանություն