Նիկոլ Փաշինյան. Արցախը Հայաստան է և վերջ
Արցախը Հայաստան է և վերջ,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտում իր ելույթի ժամանակ:
Արցախը պատմական նահանգ է, որը գտնվում է ժամանակակից Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Հեղափոխությունը պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում և համայն հայության մեջ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հրաժարվել հատվածականությունից` «ղարաբաղցիների», «իջևանցիների», «գյումրեցիների», «սփյուռքահայերի» բաժանումից։
Հայաստանի վարչպաետը հանդես է եկել ընդհանուր հայկական գաղափարի հզորացման համար համախմբման նախաձեռնությամբ, որը ենթադրում է Հայաստանի և Արցախի զարգացում և հզորացում:
«Այսօր կարևոր եմ համարում ներկայացնել մեծ նախագծերի աշխատանքային տարբերակները, որոնք ծրագրվել են կառավարության կողմից: 2050 թվականի համար Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 5 միլիոնի: Պետք է ստեղծվի 1.5 միլիոն աշխատատեղ: Պետք է լուծվի 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերանա աղքատությունը: Մեր նպատակն է Հայաստանի համախառն ներքին արդյունքը ավելացնել 15 անգամ, առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն՝ տասնյակ միլիարդավոր դոլլարի կապիտալով: Հայաստանի զորքն իր հզորությամբ պետք է լինի աշխարհի քսանյակում, իսկ հատուկջոկատայինները՝ տասնյակում: Ձեզանից շատերը կհարցնեն՝ ինչո՞ւ ոչինչ ասված չէ Արցախի մասին: Պատասխանը պարզ է՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Դրա հետ մեկտեղ, ներդրումների մասին զրուցելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հայկական կապիտալը ունի հայրենիք, դա Հայաստանը և Արցախն է»: