«Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում Եվրամիության քրեական արդարադատության աջակցության նախագծի օժանդակությամբ ներքին գործերին նախարարությունն անցկացրել է «Քննչական համակարգի բարեփոխումը» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսը բացել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
ՆԳՆ-ի մամլո ծառայության տեղեկությամբ, կոնֆերանսին մասնակցել է Վրաստանի գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն: Կոնֆերանսին ներկա են նաև ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության, ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի բացմանը խոսքով ելույթ ունենալիս, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խոսել է քրեական ոստիկանության իրականացման մասին, որը ներքին գործերի նախարարությունում ընթացող «Համակարգային նորացման» գործընթացի գլխավոր բաղադրիչներից է:
Գիորգի Գախարիայի խոսքով, բարեփոխման գլխավոր նպատակը հետաքննության որակի բարելավումն է, ինչպես որակավորման բարձրացումը և համակարգի ներսում գործառույթների զատումը, այնպես էլ օրենսդրական մակարդակով քննչական իրավասությունների հստակ սահմանումը:
Կոնֆերանսի մասնակիցներին նախարարությունում ընթացող, քրեական ոստիկանության բարեփոխման նմուշ է ներկայացվել Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի նոր կառույցը: