ՆԳՆ-ը Ռուսթավելիի պողոտայում ձերբակալել է երկու որոնվող անձի
ՆԳՆ-ը Ռուսթավելիի պողոտայում ձերբակալել է երկու որոնվող անձի

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցի ժամանակ ձերբակալվել է երկու որոնվող անձ:

Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն, այսօր Ռուսթավելիի պողոտայում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի, որը  ինտերպոլի կողմից որոնվում էր սպանության և կողոպուտի համար:

Ճելիձեի հայտարարությամբ, խորհրդարանի շենքի դիմաց բացված վրանում ձերբակալվել է նաև այլ որոնման մեջ գտնվող անձ: