ՆԳՆ-ը հունիսի 20-21-ի գիշերը խմբային բռնությանը մասնակցելու համար ձերբակալել է երեք անձի (վիդեո)

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 20-21-ի գիշերը խմբային բռնությանը մասնակցելու համար դատավորի որոշմամբ ձերբակալել է երեք անձի,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Ճելիձեն:

«Ներքին գործերի նախարարությունում ինտենսիվ շարունակվում է հետաքննությունը 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի առջև զարգացած իրադարձությունների առնչությամբ, Վրաստանի ՔՕ-ի 225-րդ և 315-րդ հոդվածներով:

Հետաքննության շրջանակներում, խմբային բռնությանը մասնակցելու համար դատավորի որոշմամբ իրավապահները ձերբակալել են ևս երեք անձի:

Հետաքննությամբ պարզվել է, որ հունիսի 20-21-ին,  խորհրդարանի հարակից տարածքում զարգացած իրադարձությունների առնչությամբ, նշված անձինք մասնակցում էին խմբային բռնությանը, տարբեր առարկաներ օգտագործելով իրականացնում էին հարձակում ոստիկանների վրա, դիմադրում նրանց և կազմակերպված, գրոհով փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք:

Ներքին գործերի նախարարությունը ինտեսնիվ շարունակում է հանցանքին մասնակից այլ անձանց նույնականացման գործընթացը»,- հայտարարում են ՆԳՆ-ում: